Այսօր: Երեքշաբթի, 26 Մայիսի 2020թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 272
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշումներ N 17-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ախթալա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ախթալա համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ախթալա, (098) 206753, (055) 002595, akhtala.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2020 թվականի N 17-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ԱՅՐՈՒՄ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-073-0207-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով,  ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1440-Ն և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1684-Ն որոշումները, «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» ՀՀ կադաստրի կոմիտեի 01.06.2010 թվականի N 186-Ն հրամանի հավելվածի II մասի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները և ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից տրված 19/08/2019 թվականի N ԱՏ-19082019-06-0618 տեղեկանքը և 27/09/2019 թվականի N Կ-27092019-06-0054 որոշումը՝

 

Ախթալա համայնքի ավագանին որոշում  է՝

 

 1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի Մեծ Այրում գյուղի հողային հաշվեկշռում կատարել սահմանված կարգի փոփոխություն՝ անճշտության ուղղում և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 06-073-0207-0002 ծածկագրով 1,8961 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Սույն որոշումն ընդունվելուց հետո, սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման նպատակով՝ «ԱԿԱ-ԳՐԱՆԻՏ» ՍՊ ընկերության կողմից 26.08.2019 թվականին պատրաստված հողամասի հատակագիծը ներկայացնել ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման Ալավերդու սպասարկման գրասենյակ:

3. Հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո՝ համայնքի  գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխությունները:

 

                

 


Կողմ -7

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԱՔԵԼՅԱՆ ՎԱԽԹԱՆԳ

ԲԵԺԱՆՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈՒԴԻԿ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner