10.05.22
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈւՄ
|
Սույն թվականի մայիսի 11-ին ժամը 14։30-ին Ախթալայի համայնքապետարանի շենքում տեղի կունենա հանրային լսում, կապված ՝«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Օրենքի նախագծով նախատեսվում է խոշորացնել նաև Ախթալա համայնքը։ Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել հանրային լսմանը։
|
|
03.05.22
REBOOT դասընթացի մասնակիցների ընտրության հարցաշար
|
Հրավիրում ենք ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ գործող ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ մասնակցել մեկնարկող «REBOOT» բիզնես դասըթացներին։Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և հետդասըթացային աջակցության տրամադրման բաղադրիչներ:Մասնակցելով ծրագրին սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում կամ բարելավում են իրենց անհատական բիզնես ...
Մանրամասն |
|
28.04.22
ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈւՄ
|
Համայնքային Համախմբման և ԱջակցությանԿենտրոն ՀԿ-ն և ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի համայնքապետարանը «Սոցիալ-էկոլոգիական պատասխանատվություն» ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և ՔՀԿ տուրիզմի կենտրոնում մայիսի 4-ին, ժամը 12։00-ին համատեղ իրականացնում են կլոր-սեղան քննարկում։Քննարկման նպատակը խոշորացված համայնքի համար մշակված սոցիալէկոլոգիական քաղաքականության նախագծի ներկայացում - քննարկումն է, ինչպես նաև առաջարկությունների հավաքագրումը։ Հանդիպումը նախատեսված է Ախթալա խոշորացված համայնքի ՏԻՄ-ի, համայնքի բնակիչների, համայնքային ակտիվ խմբերի, ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և այլ շահագրգիռ անձանց համար։Հանդիպումը ...
Մանրամասն |
|
22.04.22
Ախթալայի համայնքապետարան
|
 Ապրիլի 30-ին միացի՛ր համապետական շաբաթօրյակին
|
|
17.04.22
Ախթալայի համայնքապետարան
|
Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Շնորհավոր Սուրբ Զատիկ…
|
|
15.04.22
15.04.2022 ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՆԵՂՈՑ ԳՅՈՒՂՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ նեղոցեցիներ Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Նեղոց գյուղի օրվա կապակցությոմբ։ Լինելով Ախթալա համայնքի ամենափոքր բնակավայրը` մեծ ներդրում ունեք մեր համայնքի զարգացման գործում։ Վստահ եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ էլ ավելի կզարգացնենք մեր համայնքը։ Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` մաղթելով խաղաղություն,բարեկեցություն և արգասաբեր աշխատանք։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |