ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ, ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ , ՈՐ 2019 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ԺԱՄԸ՝ 12։00-ԻՆ, ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ /ՀԱՍՑԵ՝Ք․ԱԽԹԱԼԱ, ԱԲՈՎՅԱՆ 2/1/ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ, ՀԵՏԵՎՅԱԼ ՕՐԱԿԱՐԳՈՎ
1. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 11 -ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին,
2.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին,
3.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքում 2020թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց բնակավայրերիի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու եվ հետագայում ուղղակի վաճառքի կարգով օտարելու մասին,
5. Հողատեսքերի նպատակային եվ գործառնական նշանակությունները փոփոխելու մասին,
6. Հայաստանի համայնքների միություն իրավաբանական անձանց միությանը անդամակցելու մասին,
7.Ախթալայի համայնքապետարանի կողմից գնված գույքը գույքի ցանկում ընդգրկելու մասին,
8. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Ախթալա գյուղի անվանափոխության մասին,
9. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի առողջարանին կից գյուղի անվանափոխության մասին,
10. ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի Շամլուղ գյուղի անվանափոխության մասին,
11.Ախթալայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող <<Ախթալայի մանկական արվեստի դպրոց >> ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,
12.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքում հարազատին կորցրած յուրաքանչյուր ընտանիքին միանվագ գումար հատկացնելու մասին,
13.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական օգնություն հատկացնելու մասին,
14.ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ընտանիքներին զավակի ծնվելուց միանվագ գումար հատկացնելու մասին: