ԶԱՆԳԱՀԱՐԵՔ
Թեժ գծի անվճար հեռախոսահամարով`
0-800-50-558

 

' />
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ
Թեժ գծի անվճար հեռախոսահամարով`
0-800-50-558

 

' />
Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Ախթալայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 177
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Սեպտեմբեր 8 - 2023,Սեպտեմբեր 9
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Օգոստոս 14 - 2023,Օգոստոս 14
🌾 ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիր
2020,Հուլիս 24 - Նոյեմբեր 27
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Հուլիս 20 - 2023,Հուլիս 20
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2020,Հուլիս 16 - 2024,Հուլիս 16
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2020,Մայիս 21 - 2025,Մայիս 21
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Մարտ 24 - 2021,Մարտ 27
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Մարտ 17 - 2021,Մարտ 17
Դրամաշնորհային մրցույթի մասնակցության հրավեր
2020,Փետրվար 12 - 2021,Փետրվար 13
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2020,Հունվար 13 - 2021,Հունվար 13
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Դեկտեմբեր 27 - 2020,Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Դեկտեմբեր 24 - 2020,Դեկտեմբեր 26
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Դեկտեմբեր 4 - 2020,Դեկտեմբեր 31
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
2019,Նոյեմբեր 26 - 2022,Նոյեմբեր 30
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 1 - 2020,Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
2019,Հոկտեմբեր 10 - 2020,Հոկտեմբեր 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Հունիս 24 - 2021,Հունիս 27


Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անահիտ Մուսինյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/07/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
20/07/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, որը հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»:

 

Եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման.

 

📌Նախքան մեկնելը, համոզեք, որ Ձեր անձնագիրը առնվազն վեց ամիս վավերական է արտերկրում։

 

📌Ստուգեք նշանակության երկրի մուտքի և վիզային ռեժիմի պայմանները, ինչպես նաև մաքսային ռեժիմի պայմանները։ Պահպանեք մուտքի թուլտվությունում նշված ժամկետները, քանի որ օտար երկրում վիզայի ժամկետից երկար մնալը Ձեզ կդնի անօրինական կարգավիճակի մեջ։ Ձեր մուտքի թույլտվությունում պետք է նշվի տվյալ երկիր Ձեր մեկնելու նպատակը` ուսում, աշխատանք, բուժում կամ էլ պարզապես այցելություն։

 

📌Ուսումնասիրեք այցելության երկրի միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը, այդ երկրի սովորույթները։ Առանց նշանակության երկրում աշխատելու իրավունքի Դուք չեք կարող այնտեղ օրինական կերպով աշխատել։ Աշխատանքի իրավունքը պետք է ստանալ նախքան մեկնելը։

 

📌Ոչ ոքի մի վստահեք Ձեր անձնագիրը։ Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն Ձեզ մոտ և ոչ ոք իրավունք չունի դրանք Ձեզանից վերցնելու։

 

📌Ձեզ հետ վերցրեք անձնագրի, վիզայի, հրավերի, պայմանագրի պատճենները, անձնագրի լուսանկարներ և պահեք դրանք անձնագրից առանձին, որպեսզի անձնագիրը կորցնելու դեպքում հեշտ լինի այն վերականգնելը։

 

📌Պատճենահանեք բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, պայմանագիրը, հրավերը, վիզան։

 

📌Լուսանկարները և պատճենները պահեք Ձեզ մոտ։

 

📌Պատճեններ  թողեք նաև Ձեր հարազատների և մտերիմների մոտ։

 

📌Անձնագրի և  պայմանագրի պատճենները, Ձեր վերջին լուսանկարը թողեք նաև տանը` Ձեր հարազատների մոտ։ Նրանց մոտ թողեք նաև մանրամասն տեղեկություններ արտասահմանում Ձեր կանգ առած վայրի մասին` հասցեով և հեռախոսահամարներով, մանրամասն տեղեկություներ հրավիրող կողմի կամ գործատուի մասին, նաև ձեր արտասահմանյան ընկերների հասցեները։

 

📌Հարազատների հետ պայմանավորվեք, թե ձեր մասին կոնկրետ երբ և ինչպես եք տեղեկություններ հայտնելու։

 

📌Մշտապես կապ պահպանեք հարազատների հետ։

 

📌Չմոռանաք Ձեզ հետ վերցնել արտասահմանում հայկական դեսպանատների և հյուպատոսական ներկայացուցիչների հասցեներն ու հեռախոսահամարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (օրինակ` Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր Խաչի) հասցեները։ Տեղեկություններ հավաքեք այցելության երկրի հայկական համայնքի մասին։

 

📌Արտասահմանում ոչ մեկից  կասկածելի նվերներ մի վերցրեք։ Կարիք չկա որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն ունենալ։

 

📌Մի մոռացեք, որ օտար լեզվի թեկուզ տարրական բառերի իմացությունը զգալիորեն կթեթևացնի արտասահմանում Ձ եր գտնվելը և ծանր պահին կփրկի Ձեզ։

 

Եթե դուք պատրաստվում եք պայմանագիր կնքել արտասահմանում աշխատելու կամ սովորելու նպատակով.

 

Խուսափեք պատահական և նույնիսկ ծանոթ մարդկանց` արտասահմանում աշխատելու, սովորելու, ամուսնության գայթակղիչ առաջարկներից։

 

📌Հիշեք, որ աշխատանքի տեղավորման, ուսուցման կազմակերպման, ամուսնության վերաբերյալ քաղաքի (գյուղի) ամենատարբեր վայրերում փակցված, թերթերում, համացանցում տեղադրված հայտարարությունները միշտ ճշգրտման և հստակեցման կարիք ունեն։

 

📌Մանրամասն հետաքրքրվեք հրավիրող արտասահմանյան ֆիրմայի, կազմակերպության և միջնորդ գործակալությունների (տուրիստական, ամուսնական, աշխատանքային, ուսումնական) օրինական գործունեության իրավական կարգավիճակի և համբավի մասին։

 

📌Եթե Դուք պատրաստվում եք աշխատել կամ սովորել արտերկրում, պայմանագիրը կնքեք Հայաստանում, նախքան մեկնելը, այլ ոչ թե արտասահմանյան երկիր գնալուց հետո։

 

📌Հոգացեք այն մասին, որպեսզի պայմանագիրը կազմված լինի Ձեր մայրենի և կամ էլ Ձեզ հասկանալի լեզվով, որպեսզի դուք հասկանաք աշխատանքի բոլոր մանրամասներն ու պայմանները։

 

📌Անմիջապես  մի ստորագրեք պայմանագիրը։ Այն վերցրեք Ձեզ հետ, հանգիստ պայմաններում վերընթերցեք, ցույց տվեք մասնագետներին։ Եթե պայմանագրի պահանջները Ձեզ չեն բավարարում, մի ստորագրեք այն։

 

📌Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր ապագա աշխատանքի (ուսուցման) պայմանները, տեղը, ժամանակը, աշխատավարձի չափը հստակ ձևակերպված լինեն։

 

📌Ուշադիր եղեք, որ պայմանագիրը ստորագրված լիննի ֆիրմայի տնօրենի, պրեզիդենտի կողմից։ Եթե այն ստորագրված է պաշտոնակատարի` փոխտնօրենի, փոխպրեզիդենտի կամ մեկ այլ անձի կողմից, պահանջեք, որպեսզի Ձեզ տրամադրեն պայմանագիր կնքելու իրավասությունները հաստատող  փաստաթղթեր` տնօրենի կամ պրեզիդենտի հրաման, լիազորագիր (նոտարի հաստատմամբ, կնիքի առկայությամբ)։

 

📌Պատճենահանեք ստորագրված պայմանագիրը (ցանկալի է պատճենահանել բոլոր փաստաթղթերը) և թողեք հարազատների, մտերիմների մոտ։

 

📌Եթե դուք դժվար իրավիճակում եք հայտնվել կամ Ձեզ ինչ-որ մեկը սպառնում է, դիմեք Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայություններին, տեղի հայ համայնքին, տեղի ոստիկանական ծառայություններին, համապատասխան հասարակական կամ միջազգային կազմակերպություններին։

 

📌Նախքան արտերկիր մեկնելը զանգահարեք, ստացեք անհրաժեշտ իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն:

 

📌 Եթե դուք կամ ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման և թրաֆիքինգի զոհ, օգտվեք բժշկական, հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվության հնարավորությունից:

 

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ
Թեժ գծի անվճար հեռախոսահամարով`
0-800-50-558

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (9.5ՄԲ)
file (1.4ՄԲ)

Բոլորը
Տեսահոլովակներ
Լոռու մարզպետը ծանոթացավ  Այրումի և Նեղոցի դպրոցնե
Կյանքը միավորված համայնքներում. Ախթալա
Նոր գյուղտեխնիկա, միկրոավտոբուս և աղբամաններ
Ախթալայում այս տարի մոտ 800 մլն դրամի ծրագրեր են ի
  Շամլուղի զբոսայգու նորոգում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք.Ախթալա

(098) 206753

akhtala.lori@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽԹԱԼԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner