|
29.10.21
Ախթալայի համայնքապետարան
|
|
Ախթալա համայնքի Ճոճկան գյուղի 5-րդ փողոցի 12-րդ հասցեում է գտնվում «Ճոճկանի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ը: 1969 թվականին կառուցված շինությունը սակայն երբեւէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Անցյալ տարի՝ 2020 թվականին, սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցության արդյունքում մանկապարտեզի մասնաշենքի 1-ին հարկը մասնակի, 2-րդ հարկն ամբողջովին հիմնանորոգվեցին, ինչպես նաեւ՝ խոհանոցային մասնաշենքի միացման նպատակով անցումային միջանցք կառուցվեց: 2021 թվականին «Ախթալա համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում մասնակի նորոգման, ասֆալտապատման միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ճոճկան գուղի ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի բակի ասֆալտապատման աշխատանքներ: «Ճոճկանի ...
Մանրամասն
|
|
|
27.10.21
Ախթալայի համայնքապետարան
|
Ախթալա քաղաքի Թումանյան 7 հասցեում գտնվող շինությունը 1965 թվականի կառույց է: Երկհարկանի շենքի առաջին հարկը հիմնանորոգվել էր 2011 թվականին եւ հանձնվել շահագործման իբրեւ նախակրթարան:
2019 թվականին էլ սուբվենցիոն ծրագրով «Ախթալայի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի շենքի 2-րդ հարկն ու տանիքը հիմնանորոգվեց:
2020 թվականին նախակրթարանի շենքին կից, ՀՖՖ(Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա)-համայնք համաֆինանսավորմամբ, տեղադրվել է արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտ,
իսկ այս տարի պետություն -համայնք համագործակցության արդյունքում «Ախթալայի թիվ 1 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի բակն ամբողջությամբ ասֆալտապատվել է:
Նախակրթարան հաճախում է 3-ից 6 տարեկան 18 երեխա:
|
|
|
18.10.21
Ախթալայի համայնքապետարան
|
|
17.10.2021թվականին Ախթալա խոշորացված համայնքի Շամլուղ վարչական տարածքում կատարվեց խաչքարի օրհնության կարգ` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակ հերոս փոխգնդապետ Արմեն Բեժանյանի։ Խաչքարի օրհնության կարգին ներկա էին Ախթալա համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը, Արմեն Բեժանյանի ընտանիքը և համայնքի բնակիչները։ Խաչքարը տեղադրվել է Արմեն Բեժանյանի եղբոր` Սուրեն Բեժանյանի ընկերների կողմից։ Փառք ու պատիվ մեր անմահ հերոսներին.
|
|
|
14.10.21
Ախթալայի համայնքապետարան
|
|
Ախթալա խոշորացված համայնքում այս տարի սուբվենցիոն 9 ծրագիր է իրականացվում. մարզի ղեկավարը ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր աշխատանքային այցով եղավ Ախթալա խոշորացված համայնքում պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Այցին միացել էր նաև #Ազգային_ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարին ուղեկցում էին #Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը,:#Ախթալա խոշորացված համայնքում այս տարի ևս աննախադեպ քանակությամբ ծրագրեր են իրականացվում. ընդհանուր առմամբ 9 ծրագիր՝ շուրջ 404 մլն դրամ ...
Մանրամասն
|
|
|
05.10.21
ԱԽԹԱԼԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ ուսուցիչներԱզգային ու պետական հեռանկարի տեսանկյունից դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր գործ, քան ուսուցչի աշխատանքն է: Յուրաքանչյուր երեխայի գիտակցական կյանքը հենց ձեզանով է սկսվում, եւ ձեր վաստակն անուրանալի է հայրենի երկրի ապագա քաղաքացիների կրթության ու դաստիարակության գործում: Դուք եք մեր ապագա սերունդների սրտերում սերմանում հայրենասիրություն ու նվիրում, ձեր այսօրվա սաները վաղը կերտելու են մեր երկրի պատմությունը` դառնալով նրա զինվորը, մտավորականը, աշխատավորն ու մշակը:Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել ու վայելում, քանի որ գիտակցել ու գիատկցում ենք ձեր ազգանվեր գործի ողջ լրջությունն ու խոնարհվում:Եւս ...
Մանրամասն
|
|
|
21.09.21
Ախթալայի համայնքապետարան
|
|
Այսօր Հայաստանի Անկախության օրն է:Այն առանձնահատուկ պատգամ է՝ ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ՝ մեր երկիրն ու մեր ինքնությունը։ Հայրենիքը կմնա ընդամենն աշխարհագրական տարածք, եթե այն չապրեցնենք մեր մեջ, չապրեցնենք մեզնով եւ չապրենք նրանով: Դրա համար լավագույն ճանապարհն ամենօրյա աշխատանքն է, ամենօրյա արարումը, հոգատարությունը երկրի, պետության հանդեպ, հայրենաճանաչությունն ու հայրենապաշտությունը:30 տարի առաջ անկախության ձգտումն էր, որ միավորեց հայ ժողովրդին հայրենիքն անմնացորդ սիրելու, զարգացնելու ու պահպանելու գաղափարի շուրջ։ Այսօր էլ հանուն մեր ընդհանուր նպատակների, հանուն մեր անկախության, հանուն մեր ապագայի պարտավոր ենք լինել համախմբված: Միայն միասնականության հաստատուն հիմքի վրա մենք կարող ենք ...
Մանրամասն
|
|
|
1
2
3
4
5
6
7
8
9
10
...
|